ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդը երբեք էսքան հեռու չի եղել բնությունից

Մարդը երբեք էսքան հեռու չի եղել բնությունից
25.04.2024 | 10:32

Նախանձելի ժամանակներում ենք ապրում։ Նենց բաներ ենք տեսնում, որ մարդկությունը երբեք չի տեսել։ Տեսնում ենք արևի լուսանկարը՝ էնքան մոտ, էնքան մանրամասն՝ առանձին-առանձին բոցկլտացող խարտյաշ կրակներով, բծերով ու ժայթքումներով, կարծես արևի վրայով քայլենք։ Միլիոնավոր լուսատարի հեռու գտնվող գալակտիկաների նկարներն ենք տեսնոմ՝ հատ-հատ աստղերով։ Մրջյունի ու մեղվի գլուխն ենք տեսնում՝ մարդու գլխի չափ խոշորացրած՝ բեղիկներով, կոտոշներով, հսկա աչքերով։ Տանը նստած՝ օվկիանոսի հատակն ենք տեսնում, ատոմի ներսն ենք տեսնում, ձագուկներին կերակրող սպիտակ արջ ենք տեսնում, կոլիբրիի թռիչքն ենք տեսնում՝ հազար անգամ դանդաղացրած, ջրի ճողփյունը՝ իսպանական պարուհու նման... Բնությունը երբեք էսքան տեսանելի ու հասկանալի չի եղել մարդուն։

Բայց մարդը երբեք էսքան հեռու չի եղել բնությունից, երբեք էսքան կտրված ու անհաղորդ չի եղել...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9246

Մեկնաբանություններ